Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

ՀԱԿ-ում հյուրընկալվել է ԱՄՆ դեսպանը

ՀԱԿ-ում հյուրընկալվել է ԱՄՆ դեսպանը
16.03.2017 | 18:46

ՀԱԿ փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել են ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ:
ՀԱԿ-ի հաղորդագրության համաձայն, Լևոն Զուրաբյանը դեսպանի խնդրանքով ներկայացրել է ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների քարոզարշավի ընթացքը և դրա օրինականության վերահսկման հնարավորությունները:

Նա ասել է. «Մենք գործում ենք բավականին աղճատված ընտրական միջավայրում, որում շարունակում են գործել ընտրակաշառքը և ադմինիստրատիվ ռեսուրսը: Դրա համար մեղավորները չեն պատժվում իրավապահ մարմինների կողմից: Դա էականորեն ազդում է ընտրությունների գործընթացի վրա, խոչընդոտելով, որ ընտրությունները դառնան գաղափարների և կառավարման առաջարկվող տարբեր ծրագրերի միջև իրական պայքար: Մյուս կողմից, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը և տեսախցիկների տեղադրումը և այլ տեխնոլոգիաների օգտագործումը տեղամասերում էապես նպաստում են ընտրատեղամասերում լուրջ խախտումների վերացմանը, ինչը նաև լուրջ բարոյական պատասխանատվություն է դնում ընտրակաշառք ընդունող ընտրողների վրա»:


Ռիչարդ Միլզը նշել է. «Ես ողջունում եմ ձեզ բոլոր այն ջանքերի համար, որ միտված են համաձայնության ու փոխզիջումների ձևավորմանը՝ նոր Ընտրական օրենսգրքի իրականացման և ընտրական գործընթացում ավելի բարձր վստահություն ու հաշվետվողականություն ապահովելու նպատակով տեղամասերում տեխնոլոգիաների օգտագործման հարցերում: Հուսով ենք, որ այս ջանքերը կյանքի կկոչվեն նախանշված ձևով և կծառայեն թափանցիկության մեծացման հռչակված նպատակին: Հայաստանի շարունակական ժողովրդավարական զարգացումը կախված է նրանից, որ այս ընտրությունները լինեն արմատապես ազատ ու արդարացի և արտահայտեն Հայաստանի ժողովրդի կամքը»:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ